Մոցարտի երկերի ժողովածուն դարձել Է 2016 թվականին ամենավաճառվող CD-թողարկումը
ՄշակույթԱվստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկերի լիակատար ժողովածուն՝ Mozart 225 վերտառությամբ, առավել մեծ ժողովրդականություն Է վայելել 2016 թվականին CD-թողարկումների վաճառքներով, հաղորդել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:
Նոր հրատարակությունը լույս Է տեսել հոկտեմբերի 28-ին: Հինգ շաբաթում վաճառվել Է 1,25 միլիոն CD:
Լիակատար հավաքածուն ներառում Է 200 սկավառակ՝ Մոցարտի բոլոր հայտնի գործերով, որոնք կատարում են 600 մենակատարներ եւ 60 նվագախմբեր ամբողջ աշխարհից: Ժողովածուի կոմպոզիցիաների տեւողությունը կազմում Է 240 ժամ:
Mozart 225 թողարկումը լույս Է ընծայվել կոմպոզիտորի մահվան 225-րդ տարելիցի առթիվ: Ձայնապնակների ձայնագրությունը տնօրինել են Decca Records եւ Deutsche Grammophon ապրանքանիշերը՝ Salzburg Mozarteum հիմնադրամի հետ համագործակցությամբ:
35 տարի ապրած Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը գրել Է ավելի քան 600 ինքնուրույն ստեղծագործություն, այդ թվում՝ 41 սիմֆոնիա: