Մխիթարյան. Մոուրինյուին ապացուցել եմ, որ թոփ մակարդակի ֆուտբոլիստ եմ
ՍպորտԵվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Զարյային»:
Խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ընթացքում Մխիթարյանը խոսել է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ համագործակցության մասին:
«Էական չէ, թե ում հետ դաշտ դուրս կգամ, ինձ հարմարավետ կլինի ցանկացած պարագայում: Չեմ ցանկանում խոսել այն ժամանակի մասին, երբ չէի հայտնվում թիմի հայտացուցակում, քանի որ դա անցյալում է: Այժմ թիմի հետ եմ և պատրաստ եմ խաղալ:
Պետք է պատրաստ լինեի նման իրավիճակի և ցուցադրել եմ, որ թոփ մակարդակի խաղացող եմ: Երբ տեղափոխվեցի Մանչեսթեր, Մոուրինյուն ինձ ասաց, որ պետք է կատարելագործվեմ, և կարծում եմ` ապացուցել եմ նրան և պատրաստվում եմ խաղալ:
Չեմպիոն եմ դարձել Ուկրաինայում, սակայն այստեղ մակարդակն ավելի ցածր է: Վաղվա խաղը չափազանց բարդ է լինելու: Չենք հանձնվելու Անգլիայի առաջնությունում, քանի որ առաջիկայում բազմաթիվ հանդիպումներ կան:
Ամեն ինչ անելու ենք լավագույն քառյակում հայտնվելու համար: Եվրոպա լիգան նույնպես շատ կարևոր է և պատրաստվում ենք ամեն ինչ անել հնարավորինս առաջ գնալու համար: Կարծում եմ, որ բոլորը գոհ են այս պայմաններից. այստեղ ենք եկել հաղթելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում «Mirror»-ը: