Ինչն է միավորել Բերտա Մարտիրոսյանին եւ Մկրտիչ Արզումանյանին
LifestyleBravo.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում այս օրերին ցուցադրվում են Գյումրիի պատկերները։ «Գյումրին այսօր» խորագրի ներքո լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանը ներկայացնում է Գյումրու ճարտարապետությունն իր ֆոտոօբյեկտիվից։
2-րդ անհատական ցուցահանդեսի համար 200-ից ավելի կադրերից նա ընտրել է 21 նկար, որոնց մեծ մասը սեւ-սպիտակ են.«Նկարել եմ պատմամշակութային շենքեր, հին շինություններ, որոնց վրա երեւում է երկրաշարժի հետքը։ Ցավոք, երկրաշարժից հետո այդ արժեքավոր շենքերը գրեթե չեն վերականգնվել»։
