Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


«Միասնություն» համազգային շարժումը կլոր սեղան էր հրավիրել

Երեկ «Միասնություն» համազգային շարժման կողմից «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով կազմակերպվել էր կլոր սեղան, որի ժամանակ համակարգող խորհրդի նախագահ Արամ Վարդանյանը նախ շնորհավորեց քննարկման մասնակիցներին ու ներկաներին, ապա, անցնելով թեմային, նշեց.
 
«Մեր համազգային խնդիրներից մեկը արտաքին քաղաքականությունն է՝ հիմնական վեկտորների ընտրությունը: ԵՏՄ անդամ լինելով` այսօր չեն պակասում քննարկումները, թե որ ուղին էր Հայաստանի համար օգտագար, կենսունակ: Շատ տեղերում մենք տեսնում ենք բախումներ արևմտամետ և ռուսամետ գործիչների միջև: Ամեն մեկը փորձում է ավելի կաթոլիկ թվալ, քան Հռոմի պահը»,- ասաց նա` ընդգծելով, որ իրենց թիմի նպատակը պետականամետ մտածողության սերմանումն է երիտասարդության շրջանում:
 
Քննարկման ժամանակ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նախ նշեց. «Վերջին մի քանի տարում տաբու է դրված քաղաքական ուժերի առաջ: Քաղաքական ուժերը շահագրգռվածություն չունեն խոսելու արտաքին քաղաքականության մասին: Ես ողջունում եմ «Միասնություն» համազգային շարժման նախաձեռնությունը»:
 
Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանը և դրա հետևանքներին` քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանում պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին` անվտագության նկատառումներից ու շահերից ելնելով:
 
«ԵՏՄ-ն էլ հայտարարեց, որ բացառիկ տնտեսական կառույց է: Եվ, որքան էլ ցավալի է, այդ կառույցում գտնվում են մեր ՀԱՊԿ դաշնակիցները, որոնք ոչ միայն ՀԱՊԿ-ի շրջանակներում չեն պաշտպանում մեր շահերը, այլև հենց ԵՏՄ-ում»,- ասաց նա՝ հավելելով.
 
«Անվտանգության հետ կապված ինչ էլ ասվի ու հայտարավի, ապրիլյան պատերազմը լավագույն ապացույցն էր, որ դա այդքան էլ այդպես չէ: Մի քաղաքականություն, որի արդյունքները պարզ են. երկիը կանգնում է պատերազմի շեմին: Հայտարարվել է, որ ևս մեկ լրացուցիչ քայլ ենք անում, որ անվտանգությունն ավելանա, բայց կանգնում ենք պատերազմի շեմին»,- շեշտեց քաղաքագետը:
 
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ, խոսելով ներմուծման արդյունքներից, նկատեց, որ իրականում դրական տեղաշարժեր են գրանցվել:
 
Անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցելու կամ չանդամակցելու խնդրին` նա նշեց, որ այլընտրանք պարզապես չկար. «Հայաստանը ուրիշ տարբերակ չուներ, որովհետև ,հայտնվել էր ձիու սմբակների տակ: Եթե Հայաստանը չգնար այդ ճանապարհով, կհայտնվեր Ուկրաինայից ավելի ծանր վիճակում: Իսկ Ռոսատսանը չի ուզում մենակ մնալ աշխարհում, քանի որ ունի բարձր կոռումպացվածություն, էլեկտրոտեխնիկայի ոլորտի հետամնացություն, որը մոդեռնիզացիայի հնարավորություն չի տալիս:
 
Ռուսաստանը գնում է մի ճանապարհով` եթե ես չեմ կարողանում զարգանալ, ինչ անեմ, որ մյուսները չզարգանան: Դրա համար Ռուսատսնաը կստեղծի ինտրիգներ և բլոկներ: Իսկ ԵՏՄ անդամ երկրների մեծ մասը հետամնաց են, մուսուլմանացված, տնտեսապես միջինից ցածր մակարդակում: Այդ պատճառով ԵՏՄ երկրների կրոնական, տնտեսական և քաղաքական շահերը բախվում են »,- սաց նա:
 
Նա իր խոսքում ընդգծեց, որ խոշոր հաշվով ԵՏՄ-ի մասին խոսելիս պետք է հասկանալ որ դա ֆորմալ մի ընկերություն է, որտեղ մեր գործընկերը եղել և մնում է Ռուսաստանը:
 
«ԵՏՄ-ն հնարավորություն է տալիս միջակ արտադրանքը սպառել, բայց մեր պլանը պետք է լինի եվրոպական ստանդարտը»,- ասաց նա:
 
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ ԵՏՄ-ն դիտարկեց որպես Ֆեյք կառույց. «Պետք է հասկանալ, որ գործ ունենք ֆեյք կառույցի հետ: ԵՏՄ-ն այսպես է ստեղծվել. եկեք մի բան ստեղծենք, հետո կորոշենք մեջն ինչ ենք լցնում: Այնտեղ չկա ոչ միություն, ոչ տնտեսություն, ոչ Եվրոպա, կենտրոնը հանդիսանում է Ռուսաստանը, որի տնտեսությունը դեգրադացված է: Զենքի բիզնեսի քաղաքականությամբ փորձում են նավթի գնի բարձրացում բերել, բայց նավթի գինը չի բարձրանում»:
 
Նա, չհամաձայնվելով Գագիկ Մակարյանի կողմից հնչեցված այն կարծիքին, որ ներմուծումը դրական տեղարաժեր ունի, շեշտեց, որ այսօրվա հայաստանյան սուպերմարկետներում ամբողջությամբ աղբ է լցրած:
 
«Ռուսական աղբն է ավելացել է, ուղղակի շատացել է աղբը: Եթե մենք սա համարում ենք նվաճում…»,- ասաց նա՝ հավելելով. «Մենք Իրանի հետ ոչինչ չենք կարողաում անել, քանի որ Հայաստանում մի մետր խողովակն անգամ մերը չէ: Մենք չենք կարողանում որոշում կայացնել, Գազպրոմ-ին տրված են այնպիսի հնարավորություններ, որ մենք չենք կարող ինքնուրույն որևէ որոշում կայացնել:
 
Մենք վերադառնում ենք գաղութատիրական իրավիճակ: Այսօր Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է, իսկ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է, այլև պատանդը, իսկ մենք շարունակում ենք մեր ավանակը քշել»:
 
Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԳործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար Վարդանյան