ՄՕԿ-ի ղեկավար. Դոպինգ օգտագործած մարզիկները պետք է ցմահ որակազրկվեն
ՍպորտՄիջազգային Օլիմպիական Կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը գործադիր կոմիտեի նիստից հետո հայտարարել է, որ դոպինգ օգտագործած մարզիկը պետք է ցմահ որակազրկվի Օլիմպիական խաղերից:
«Կարծում եմ, որ եթե մարզիկը դարձել է կոռումպացված համակարգի մի մաս և անազնիվ եղանակներով առավելություն է ստացել մրցակիցների նկատմամբ, ապա նա երբեք չպետք է մասնակցի Օլիմպիական խաղերի ոչ որպես մարզիկ, ոչ որպես մարզիչ:
Դա իմ անձնական կարծիքն է: Կողմ կլինեի Օլիմպիական խաղերից մարզիկների ցմահ որակազրկմանը»,- ասել է Բախը: