Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԻսրայելական Էլյաթ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող մինչև 20 տարեկան Հակոբ Մկրտչյանը, ով պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն է, 85 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացրեց 138 կգ, իսկ հրում վարժությունում 190 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ: Մկրտչյանը երկամարտի 333 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում են, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը:
Աղջիկների պայքարում իրենց ուժերն են չափում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:
23 տարեկանների պայքարում մրցասպարեզ են դուրս գալիս՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը:
Իզաբելա Յայլյանն արդեն հինգերորդ տեղն է գրավել առաջնությունում:
Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էյլաթ քաղաքում դեկտեմբերի 2-10-ը: