Ինչպես է Արմենչիկը նշել որդու ծննդյան 5-ամյակը
LifestyleԴեկտեմբերի 8-ին ամերիկահայ երգիչ Արմենչիկի համար տոնական էր։ 5 տարի առաջ հենց այս օրը ծնվեց երգչի առաջնեկը՝ Միքայելը։ Եվ իհարկե, փոքրիկի ծնողները հիանալի օր էին պատրաստել Միքայելի համար։
Արմենչիկը կնոջ՝ Լուսինեի եւ Միքայելի հետ տարեդարձն անցկացրել են Լեգոլենդում։
Լեգոհերոսների հետ լուսանկարվելուց հետո, Միքայելը երազանք է պահել ու փչել իր լեգո-տորթի մոմերը։