Կարապետյան-Սենեկալ զույգը գեղասահքի կարճ ծրագրից հետո 11-րդն է
ՍպորտԳեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը Զագրեբում «Golden Spin of Zagreb 2016»-ի կարճ ծրագրից հետո հավաքած 51.74 միավորով 11-րդ հորիզոնականում են: Արմենպրեսի հաղորդմամբ՝ առաջին տեղում Իտալիան ներկայացնող Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:
Հայաստանը ներկայացնող զույգն ազատ ծրագրով հանդես կգա դեկտեմբերի 9-ին: «Golden Spin of Zagreb 2016»-ն ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում:
Կարապետյան-Սենեկալ պարային զուգը նախորդ տարի դարձել էր այս մրցաշարի բրոնզե մեդալակիր: