Աղջիկը ընկերուհու մատը զոհաբերել է սատանային
Չեխիայի Բրնո քաղաքում 15-ամյա Ալյոնա Ս.-ն կացնով կտրել է իր 10-ամյա ընկերուհու մատը, հայտնում է LifeNews-ը:
Ըստ աղբյուրի՝ մանկահասակ հանցագործը ցանկացել էր ընկերուհու մատները զոհաբերել սատանային:
Աղբյուրը նշում է, որ Ալյոնան իր զոհին կապել է ծառին եւ կացնով կտրել մատը: Ըստ ոստիկանության` Ժիտկեն հրաշքով կարողացել է փախչել, տուժածի վախեցած ծնողները միանգամից ոստիկանություն են դիմել: «Երբ մենք դեպքի վայր ժամանեցինք, տեսանք աղջկան գետնին նստած` մի ձեռքին կացինը, մյուս ձեռքին՝ զոհի մատը», - ոստիկանության տվյալներն է մեջբերում գործակալությանը:
Փոքրիկ հանցագործին անմիջապես ուղարկել են հոգեբուժարան: