Լիբանանում գրքերի միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են Մկրտիչ Պուլտուքյանի աշխատությունները
ՄշակույթԼիբանանանյան եւ արաբական գրքերի միջազգային 60-րդ ցուցահանդեսն անցկացվելու է Բեյրութի Պիել կենտրոնում դեկտեմբերի 1-14-ը: Միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ երկրի կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Մկրտիչ Պուլտուքյանի հրատարակությունները: Հմուտ տնտեսագետ, ավելի քան 20 գրքերի եւ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Պուլտուքյանը ցուցահանդեսին ներկա միակ ազգությամբ հայն է:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցան նրա «Հայ սեղանավորները Օսմանյան կայսրության մեջ» աշխատության անգլերեն եւ արաբերեն հրատարակությունների, ինչպես նաեւ «Թղթակցական դրամատնային գործարքների տնօրինումը» գրքերի շնորհանդեսը: