Վեսթ Հեմի կիսապաշտպանը կարող է հեռանալ թիմից
ՍպորտԱնգլիական «Վեսթ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն կարող է 15 մլն ֆունտ ստերլինգով հեռանալ ներկայիս ակումբից:
Դա հնարավոր կլինի, եթե լոնդոնցիները դուրս մնան Պրեմիեր լիգայից: Նման կետեր կան նաև ակումբի մյուս ֆուտբոլիստների պայմանագրերում,- տեղեկացնում է «The Times»-ը:
29-ամյա ֆրանսիացին ստանում է 125 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Այժմ կողմերը բանակցում են պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: