Հովհաննես Գաբուզյանը Հռոմի բաց առաջնությունում գրավեց 3-րդ հորիզոնականը
ՍպորտԻտալիայում ավարտվեց Հռոմի բաց առաջնությունը:
Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էին 30 երկրի 182 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 12 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Հռոմի բաց առաջնությանը մասնակցում էր նաև գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:
Այսօր տեղի ունեցած մրցաշարի վերջին տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Սերգեյ Բեշուկովի նկատմամբ և իր ակտիվում գրանցեց 7 միավոր ու կիսեց 2-9-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 3-րդ հորիզոնականը, նույնքան միավոր վաստակած Վիտալի Կոզիակը գրավեց 2-րդ հորիզոնակ անը, իսկ 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Եվգենի Ռոմանովը: