Զիդանը բարելավեց Բենհակերի ռեկորդը «Ռեալում»՝ 35 հանդիպում անընդմեջ առանց պարտության
LifestyleՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակի շնորհիվ բարելավեց Արքայական թիմի նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերի ռեկորդը առանց պարտության անընդմեջ հանդիպումների քանակով: Ֆրանսիացի մասնագետի ղեկավարությամբ «Ռեալը» պարտություն չի կրել 35 անընդմեջ հանդիպումներում:
1989 թվականին առանց պարտության 34 անընդմեջ հանդիպումներից հետո «Ռեալը» հոլանդացի մարզիչի գլխավորությամբ 0:2 հաշվով պարտություն կրեց «Սելտայից» Իսպանիայի առաջնության արտագնա խաղում:
Իսպանիայում առանց պարտությունների հանդիպումների ռեկորդակիրը Լուիս Էնրիկեի գլխավորած «Բարսելոնան» է՝ 39 հանդիպում անցած մրցաշրջանում: