Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին։ «Հնարավոր է՝ Մխիթարյանը բաց թողնի հաջորդ խաղը, բայց լուրջ կամ վտանգավոր որևէ բան չկա, վիրահատության կարիք ևս չկա: Հույս ունենք, որ Մխիթարյանը կապաքինվի մինչև «boxing day»,- ասել է Մոուրինյոն:
Մխիթարյանը «Տոտենհեմ»-ի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ։