Հղի Իրինա Շեյքին «բռնացրել» են Լոս Անջելեսում
LifestyleՎերջին շրջանում Իրինա Շեյքը հաճախ է ներկայանում տարբեր նախագծերում: Ռուսաստանցի մոդելը Victoria's Secret Fashion Show-ից հետո (այստեղ էլ բոլորն իմացան նրա հղիության մասին) մասնակցեց եւս մի քանի նախագծի. նկարահանվեց ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում, Love Advent օրացույցում ներկայացավ «Ուրվականը» ֆիլմից Դեմի Մուրի կերպարով:

Իսկ երեկ Իրինային Լոս Անջելեսում «բռնացրել» են սեւ զգեստով:

Պապարացիները հասցրել են մի քանի լուսանկար անել, մինչ մոդելը մոտեցել է մեքենային եւ երկու խոսք փոխանակել թիկնապահի հետ:


Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared-ի