Ընտանյոք հանդերձ․ Ռիկի Մարտինը հանրությանն է ներկայացել որդիների ու փեսացուի հետ
LifestyleՌիկի Մարտինը հաճախ չէ, որ լինում է հանրության մեջ ու ուրախացնում իր երկրպագուներին։ Այս իսկ պատճառով հանրության մեջ երգչի յուրաքանչյուր ներկայություն վերածվում է մի իրադարձության։
Օրերս Ռիկի Մարտինը Հովիվուդում ներկայացել է «Rogue One: A Star Wars Story» ֆիլմի պրեմիերային։ Կարմիր գորգին Մարտինը եղել է ոչ թե մենակ, այլ ողջ կազմով՝ 2 որդիների ու նոր սիրեցյալի՝ Ջավան Ժոզեֆի հետ։
2008թ․-ին փոխնակ մորից ծնված որդիները տեսախցիկների առաջ հանգիստ էին, սակայն մի փոքր կաշկանդվում էին ողջ ուշադրությունից։ Մատեոն ու Վալենտինոն համեստորեն ժպտում էին ու չէին հեռանում աստղ հայրիկից։
Հիշեցնենք, որ նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռիկի Մարտինը նախատեսում է օրինականացնել իր հարաբերությունները նկարիչ Ջավան Ժոզեֆի հետ, ով արդեն մի քանի տարի իր զուգընկերն է։


