«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Իջինի TOP 10 ամենագրավիչ կերպարները (ֆոտո)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին ներկայացնել ցանկացող մասնակիցներից մեկը` Իջինը, աչքի է ընկնում իր վառ կերպարով, ինչի շնորհիվ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում Հայկոյի թիմակիցն արդեն հասցրել է գրավել հազարավոր հեռուստադիտողների սրտեր:
Գայթակղիչ սեւահերին հաճախ նմանեցնում են ամենացանկալի հայուհիներից մեկին` Քիմ Քարդաշյանին:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ իրեն հաճախ են համեմատում նաեւ Նիկոլ Շերզինգերի եւ Սալմա Հայեքի հետ:
«Ընդհանրապես հաճախ է պատահում, երբ նոր արտիստներին համեմատում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիների հետ: Ինձ իրականում միայն հաճելի է, երբ նմանեցնում են աշխարհի գեղեցկուհիներին»,-ասում է երգչուհին:
Հմայիչ Իջինի TOP 10 ամենագրավիչ կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:










Սյունե Առաքելյան