Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


ՀՀԿ–ի տխուր հեռանկարներն ու նրան նետված փրկօղակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօրվա մամուլի հրապարակած տեղեկություններից մեկը ՀՀԿ–ի լուսավոր ապագային է վերաբերում` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը:

Լուրը, իհարկե, անակնկալ չէ, սակայն հետաքրքիր է` իշխանության վերաբաշխման դետալների համատեքստում: Եվ այսպես, վարչապետ նշանակելով Կարեն Կարապետյանին` Սերժ Սարգսյանը կարծես թե նաև մեսիջներ ուղարկեց` նրան տրվելու են թե տնտեսական, թե քաղաքական լայն լիազորություններ: Անգամ ՀՀԿ համագումարում անթաքույց ասվեց` Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն է: Այդ համատեքստում բավականին երկար ժամանակ լռեցին ՀՀԿ շտաբի ղեկավարի մասին խոսակցությունները, ավելին` Կարապետյանը հայտարարում էր ՀՀԿ դեմքը փոխելու առաքելության մասին:

Ինչու այժմ Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշեց անձամբ ղեկավարել շտաբը: Առաջինը` ակտիվանում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը հիասթափվում է կառավարության գործունեությունից և վերանայում իր անվերապահ վստահությունը: Երկրորդը` Սարգսյանը հասկանում է, որ այս իրավիճակում շեշտը պետք է դնել Կարապետյանի փիառի վրա` ՀՀԿ–ի համար ձայներ կորզելու նպատակով, սակայն անլուրջ կլինի ՀՀԿ–ի վերարտադրության լծակները հանձնել առայժմ միայն պուպուշ խոսացող վարչապետին: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՀՀԿ–ի համար բարդագույն այս իրավիճակում քաղաքական հենարան և բավարար մարդկային ռեսուրսներ առայժմ չունեցող Կարեն Կարապետյանը կարող է և տապալել իր իշխանության վերարտադրությունը:

Ավելին, իշխանության կուլիսներում խոսվում է, որ անգամ փիառի ռեսուրսները չեն բավականացնի մինչև ապրիլ: Ժամանակից շուտ չափազանց փչված սպասումները կսկսեն պայթել` զուգահեռաբար ՀՀԿ–ի վերաբերյալ ուրվագծելով տխուր քաղաքական ապագա...

Այս պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու վերադասավորել քաղաքական ֆիգուրները խաղատախտակին: Եթե այս ամենի համատեքստում դիտենք Ծառուկյանի վերադարձն ու նրա` Գյումրիում աննախադեպ ընդունելությունը վարչապետի անպաճույճ ընդունելության ֆոնին, ապա շուտով հակաիշխանական ընդվզումը կանխելու համար Սերժ Սարգսյանը կտրուկ քայլերի պետք է գնա, որովհետև ներկայի իր ռեսուրսով նա դժվար թե կարողանա դիմագրավել ներքին քաղաքական ճնշումներին և երկարացնել իր իշխանությունը:

Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանի համար կարծես շտապ օգնություն էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը, որի ենթատեքստերից մեկը մոտավորապես այսպիսին էր` չնայած այս շիլան դուք եք եփել, բայց ես կօգնեմ, որ ցնցումներ չլինեն: Եթե հաշվի առնենք, որ նա օժտված է տարբեր բևեռներին մի տանիքի տակ միավորելու բացառիկ տաղանդով` առաջիկայում այդ օգնությունը ՀՀԿ–ի համար փրկօղակի դեր կարող է խաղալ:

Միով բանիվ, ներկա և նախկին վարչապետներով կլծվեն գործի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԳործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար Վարդանյան