Ռուսաստանից էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան
Ռուսաստանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ոչ ավել ոչ պակաս 3 պատվաստանյութ կներկայացնի աշխարհին, որոնք կարող են պայքարել էբոլայի դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարը: Նրա խոսքով, ռուս վիրուսաբանները առաջիկայում կմեկնարկեն պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Ռուսաստանում դեռ մայիսից մեկնարկել են հակականխարգելիչ աշխատանքները: Օդակայաններում գործում են շարժական լաբորատորիաներ ու վիրուսի առաջնային նշանների ստուգման սարքեր: Չնայած դրան վերջերս Ռուսաստան է ներգաղթել մոտ 800 աֆրիկացի ուսանող, որոնցից 220-ի մոտ նկատվել են հնարավոր նախանշաններ, նրանցից 440-ը հատուկ հսկողության ներքո են:
Սկվորցովան նաև նշել է, որ չի բացառվում, որ էբոլան հասնի նաև Ռուսաստան, ինչը կարող է վիրուսը բերել նաև ԱՊՀ երկրների տարածքներ՝ Հայաստան, Միջին ասիական երկրներ: Այդ նպատակով օդակայանում բոլոր ուղևորները պարտադիր զննման են ենթարկվում: