Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Հասմիկ Շիրոյանը` «Դեպի Եվրատեսիլի», Իվետայի որոշման եւ Անի Լորակի հետ աշխատելու մասին

Հաշված օրերից արդեն պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում: Սակայն մինչ այդ հայ հեռուստադիտողը շարունակում է հետեւել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների թեժ պայքարին:

Այս նախագծի շնորհիվ սիրվեցին շատ արտիստներ, նույնիսկ, նրանք, որոնք այս պահին այլեւս չեն շարունակում պայքարը մրցույթում: Նրանց թվում է նաեւ գեղեցկուհի Հասմիկ Շիրոյանը, որին հեռուստադիտողը կհիշի նաեւ ուկրաինական «Ձայնը» նախագծից, որտեղ նա հանդես էր գալիս Անի Լորակի թիմում:

Ինչպե՞ս Հասմիկը որոշեց մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, ի՞նչ է կարծում Իվետա Մուկուչյանի ընտրության մասին եւ արդյոք շարունակո՞ւմ է համագործակցել Անի Լորակի հետ:

Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխնները ստացանք հենց Հասմիկից:

«Նախագծին մասնակցելու հրավերը լսումների փուլից մի քանի օր առաջ եմ ստացել: Շատ ժամանակ չունեի մտածելու համար: Որոշեցի թողնել Կիեւում իմ ունեցածն ու գալ Հայաստան` նախագծին մասնակցելու նպատակով»,-ասում է Հասմիկը, որը նախկինում առանձնապես հետաքրքրված չի եղել «Եվրատեսիլ»-ով:

«Երեւի վերջին տարիներին եմ սկսել հետեւել այս մրցույթին, երբ արդեն ինքս սկսեցի մասնակցել մեծամասշտաբ եւ միջազգային նախագծերին: Այն ինձ համար միշտ մշուշոտ է եղել` եւ տեսել եմ ինձ այնտեղ, եւ, միեւնույն ժամանակ, չեմ տեսել: Բայց այդ բեմը գրավելը կարելի է համեմատել մի մեծ բարձրունք գրավելու հետ: Զգում եմ` ամեն ինչ դեռ առջեւում է»:

Հասմիկի խոսքով` ինքն իզուր չէր եկել Հայաստան եւ միանշանակ հաղթելու ցանկությունը մեծ էր, սակայն երգչուհին առավել գնահատում է այն սերը, որը զգացել է հայ հեռուստադիտողի կողմից.

«Իմ երկրպագուները, նույնիսկ, միավորվել եւ հարցում էին ստեղծել` խնդրելով, որ ինձ վերադարձնեն նախագիծ: Մինչեւ հիմա ինձ շատերն են ոգեւորում: Ես շատ շնորհակալ եմ նաեւ այնպիսի ազդեցիկ մարդկանց, ինչպիսիք են` Հ.Ա. Դեր Հովան եւ Թամար Կապրելյանը, որոնք ինձ շատ են աջակցում: Այս ամեն ինչը հաշվի առնելով` ժյուրիի ընտրությունն ինձ չի հիասթափեցնում: Իվետան միջազգային մակարդակի երգչուհի է: Նա սիրված է շատերի` այդ թվում նաեւ իմ կողմից: Այնպես որ` եթե նա որոշել է ինձ չընտրել եզրափակչի համար, ուրեմն այդպես է ճիշտ համարել: Ես իրավունք չունեմ քննարկել նրա որոշումը: Ես, պարզապես, շատ շնորհակալ եմ նրան` թե փորձի, թե շփման համար»,-ասում է երգչուհին, որն, ի դեպ, արդեն մեկնել է Հայաստանից.

«Հայաստանից մեկնել եմ նախագծից դուրս մնալուց մոտ մեկ ամիս հետո: Հիմա կրկին ապրում եւ աշխատում եմ Կիեւում: Ինչպես նախկինում` հիմա էլ երաժշտությամբ եմ զբաղվում: Գրում եմ երգեր, համագործակցում եմ շատ տաղանդավոր մարդկանց հետ»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ արդյոք այժմ կապ պահո՞ւմ է իր մարզչի` Անի Լորակի հետ.

«Ցավոք սրտի` ոչ: Շոուից հետո ես գնացի իմ ճանապարհով: Անի Լորակը շատ պրոֆեսիոնալ անձնավորություն է, հուսով եմ` կյանքի  բերումով դեռ կհանդիպենք»,-պատասխանեց նա:

Հասմիկը խոստովանում է` «Դեպի Եվրատեսիլ»-ի լսումների ժամանակ շատ տաղանդավոր երգիչների հետ է ծանոթացել.

«Անգիտակցաբար բոլորին սկսում էի համեմատել «Ձայնը» նախագծի մասնակիցների հետ: Հայերն ինձ զարմացրեցին իրենց ձգտող տեսակով: Շատերը եկել էին աշխարհի տարբեր ծայրերից` հույս ունենալով, որ, միգուցե, հենց իրենք կներկայացնեն Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթում: Շատերին եմ համարում արժանի մրցակիցներ ու ամեն անգամ համոզվում եմ` դիտելով նրանց ելույթների եթերային տարբերակները: Բայց սա երաժշտական մրցույթ է եւ, բնականաբար, ես ունեմ իմ ֆավորիտը, սակայն նրա անունն առայժմ չեմ ցանկանում բարձրաձայնել: Խոստանում եմ` եթե նա հաղթի, սիրով կշնորհավորեմ նրան սոցիալական կայքերի միջոցովSmile»:

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն եւ կրկին ուժերը «Եվրատեսիլ»-ի համար փորձելուն` Հասմիկը նշեց.

«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ես մի փոքր անկանխատեսելի մարդ եմ: Երբեմն գլխումս ծրագրեր եմ մշակում, իսկ կյանքի բերումով այլ բաներ եմ անում: Այնպես որ` կանխատեսումներ չեմ կարող անել, բայց մի բան հստակ է`միշտ սիրով պատրաստ եմ վերադառնալ հայրենիք»:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալ