Իրինա Շեյքն արդեն գիտի ապագա երեխայի սեռը
LifestyleԻրինա Շեյքը վայելում է Բրեդլի Քուփերի հետ առաջնեկին սպասելու ժամանակը: «Իրինան իրեն հոյակապ է զգում և շատ երջանիկ է: Նրանք Բրեդլիի հետ չեն կարողանում համբերել մինչև առաջնեկի ծնունդը, ով լույս աշխարհ կգա մայիսին: Զույգն արդեն գիտի երեխայի սեռը: Եթե Իրինան ու Բրեդլին չեն ճանապարհորդում, ապա հիմնականում գտնվում են Կալիֆորնիայում՝ դերասանի տանը: Երկուսն էլ բնակարան ունեն Նյու-Յորքում, բայց նրանք չեն ցանկանում բաժանվել»,- պատմել է ներքին աղբյուրը: Նա հավելել է, որ երբ դերասանը չի կարողանում գտնվել սիրելի կնոջ կողքին, նրան ընկերակցում է Քուփերի մայրը՝ Գլորյա Կամպանոն: