Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն առաջին անգամ միասին հայտնվել են հանրության մեջ
LifestyleՉնայած արքայազն Հարրին տեղ չուներ թագավորական ընտանիքի Սուրբ ծննդյան պաշտոնական նկարում՝ թագուհու, հոր, եղբոր կողքին, նա շատ երջանիկ է նաև առանց այդ ամենի իր սիրելիի կողքին, ով թագավորական արյուն չունի։
Արքայազն Հարրին այնքան երջանիկ է Մեգան Մարքլի հետ, որ նրա հետ գնացել էր տոնածառ գնելու՝ առանց քողարկման։ Արդյոք կարելի էր մտածել ավելի հուզական առիթ՝ առաջին անգամ հանրության առաջ միասին հայտնվելու համար։
Զույգին նկատել են լոնդոնյան «Pins and Needles» խանութում տոնածառ գնելիս։
Սեմ Լայլը, ով տոնածառների վաճառքի բիզնեսի հիմնադիրներից է, այդ ժամանակ գտնվել է խանութում ու մեկնաբանել է Հարրիի ու Մարքլի այցն այսպես․«Նրանք երկուսն էլ աներևակայելի հմայիչ էին ու գեղեցիկ։ Տոնածառ ընտրելիս անգամ ուշադրություն չդարձրեցին, որ ողջ շրջապատը բերանները բաց իրենց էին նայում։ Նրանք ընտրեցին հրաշալի տոնածառ, հրաժեշտ տվեցին ու մեզ մաղթեցին ուրախ Սուրբ ծնունդ»։
Սեմը նշել է, որ Հարրին ու Մարքլն ընդամենը 15 րոպեում ընտրել են տոնածառը, վճարել, Հարրին տոնածառը դրել է թևի տակ ու հեռացել են։ Ափսոս, որ այդ 15 րոպեում ոչ մեկ չի նկարել զույգին հեռախոսով։