Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»


Ադրբեջանն արագորեն գնում է դեպի 1993 թվականի ճգնաժամ

Միջազգային

 Ադրբեջանի կառավարությունը ստեղծված ճգնաժամից ազգային տնտեսությունը դուրս բերելու  եւ տնտեսության 11 գլխավոր հատվածների գծով հաստատած փաստաթղթով վստահեցնում է, որ երկիրը դուրս է գալու աղետալի ճգնաժամից, սակայն, ադրբեջանցի անկախ փորձագետներն այլ կարծիք ունեն: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանում հայտնի տնտեսագետ-փորձագետ Գադիր Իբրահիմլին azadliq.info կայքի` այդ առնչությամբ հարցերին ի պատասխան հայտարարել է, որ Ադրբեջանն արագորեն գնում է դեպի 1993 թվականի ճգնաժամ: 

Նա նշել է, որ ադրբեջանական կառավարության հիշյալ փաստաթուղթն ավելի շատ ակադեմիական  ոլորտում է եւ համարժեք չէ Ադրբեջանի տնտեսության իրական վիճակին: 

Նրա խոսքով` փաստաթղթում տեղ չեն գտել այնպիսի հիմնարար պայմանների ապահովում, ինչպիսիք են տնտեսության իրական վիճակը, հատկապես` բիզնես միջավայրը, սեփականության իրավունքի պահպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը եւ անվտանգության ապահովման մեխանիզմը, առանց որոնց անգամ Նոբելյան մրցանակակիրները չեն կարող ստեղծված ճգնաժամից Ադրբեջանին հանելու համար ծրագիր պատրաստել: 

«Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի տնտեսությանը 27 միլիարդ մանաթ ներդրում է անհրաժեշտ: Եթե արդեն 130 միլիարդ ծախսել են եւ չեն կարողացել նորմալ տնտեսություն ստեղծել, ապա ինչպես են 27 միլիարդով դուրս գալու այս ճգնաժամից:  Պետբյուջեն դոլարի հաշվարկով 60 տոկոսով նվազել է: 25 միլիարդ դոլարից բյուջեն այժմ նվազել է 10 միլիարդ դոլարի: Բյուջեում ինվեստիցիոն ծախսերը խիստ պակասել են: Մասնավոր հատվածն էլ չի վստահում Ադրբեջանի բիզնես միջավայրին, քանի որ Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան սեփականության անձեռնմխելիության մեջ, ապահովված չէ նաեւ կապիտա լի ազատ տեղաշարժն ու անվտանգությունը», -ասել է նա: 

Տնտեսագետը նշել է, որ ադրբեջանական կառավարությունը չի կարողանում աշխատել նաեւ օտարերկրյա ներդրողների հետ: Ավելին, ոչ նավթային հատվածում խոշոր ներդրումներ կատարած օտարերկրյա մի շարք ընկերություններ որոշ ժամանակ աշխատելուց հետո վռնդվել են երկրից, ինչից հետո ոչ մի լուրջ ինվեստոր, այդ թվում նաեւ արտասահմանում բնակվող ադրբեջանցի գործարար չի ցանկանում ներդրում կատարել Ադրբեջանում: 

«Բանը նրանում է, որ կառավարությունն այժմ մտածում է ոչ թե ճգնաժամից դուրս գալու, այլ ամեն գնով առկա ստատուս-քվոն պահելու մասին: Կառավարությունը միայն «լիբերալացրել» է ճգնաժամը եւ նետել բնակչությանը: Ամբողջ ծախսերը, այդ թթվում` կրթության, առողջապահության պետք է կատարի բնակչությունը: Աճում են նաեւ այլ պետությունների ծառայությունների համար վճարման ծավալները:

Ադրբեջանն արագորեն գնում է դեպի 1993 թվականի ճգնաժամ: Երկիրը կանգնած է հիպերինֆլյացիայի շեմին, այսինքն` մտնում է փողի շրջանառության ամբողջական փլուզման, գների անընդհատ եւ արագորեն աճի փուլ: Մենք այդ ցնցումն ապրել ենք 90-ականների սկզբին», -ասել է նա եւ ընդգծել, որ կառավարության ներկայացրած ծրագիրն անխուսափելի է դարձնում հիպերինֆլյացիան:    

Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքում