Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի հպարտություն, տարվա լավագույն մարզուհի
ՍպորտՌիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի անհատական եւ թիմային մրցումների ոսկե մեդալները նվաճած Յանա Եգորյանն արժանացել է Ռուսաստանի սպորտի նախարարության «Ռուսաստանի հպարտություն» մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն մարզուհուն:
«Շնորհակալ եմ այս մրցանակի համար: Շնորհակալ եմ Սպորտի նախարարությանը, Սուսերամարտի ֆեդերացիային եւ իմ սուսերամարտի ընտանիքին, որի հետ արել ենք հնարավորն ու անհնարը եւ հասել օլիմպիական ոսկե մեդալներին»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է championat-ը:
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Սպորտին ծառայելու համար» (սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած ներդրման համար) մրցանակին: