Ծառի վրա գտնվող այս տնակը կարծես հեքիաթից դուրս եկած լինի
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ծառի վրա գտնվող աս տնակը, որը կոչվում է Suite Bleue և գտնվում է Իտալիայում, կարծես դուրս եկած լինի մանկական բարի հեքիաթից:

Տնակը գտնվում է անուշահոտ լավանդաների դաշտից ութ մետր բարձրության վրա:

Ամեն տարի՝ հուլիսի 25-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում, հյուրերը հնարավորություն են ունենում ներկա լինել լավանդայի հավաքման գործընթացին:

Suite Bleue-ն, որը նախագծվել է La Cabane Perche ճարտարագիտական կազմակերպության կողմից, համարվում է La Piantata հյուրանոցի համարներից մեկը, այդ իսկ պատճառով հյուրերի նախաճաշը միշտ հասցնում են հենց տնակի դռան մոտ՝ ծառի վրա:





Բնությանը մոտ լինելը համատեղված է հարմարավետության հետ: Համարում կան հարմարավետ մահճակալ, լոգասենյակ, մինի բար՝ սառնարանով և հատուկ կտուր՝ նախատեսված բացօթյա հանգստի համար:



