Հայաստանում ավանդների տոկոսադրույքները նվազել են
Տնտեսություն2016 թվականի հոկտեմբերին Հայաստանում ավանդների տոկոսադրույքները նվազել են։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի տվյալները։
Մինչև 1 տարի ժամկետով իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 8.8 տոկոս (սեպտեմբերի 9.4 տոկոսի և հունվարի՝ 10.6 տոկոսի դիմաց), իսկ դոլարային ավանդների տոկոսադրույքը՝ 4.9տոկոս (սեպտեմբերի 5.4 տոկոսի և հունվարի 5.5 տոկոսի դիմաց)։
Մինչև 1 տարի ժամկետով ֆիզիկական անձանց դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 11.8 տոկոս (սեպտեմբերի 12.3 տոկոսի և հունվարի 14.9 տոկոսի դիմաց), իսկ դոլարային ավանդներինը՝ 5.1 տոկոս (սեպտեմբերի 5.4 տոկոսի և հունվարի՝ 5.9 տոկոսի դիմաց)։
1 տարուց ավելի ժամկետով իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 12.4 տոկոս։ Սա ավելի ցածր է տարեսկզբի 14.1 տոկոսից, սակայն գերազանցում է սեպտեմբերի ցուցանիշը (11.7 տոկոս)։ Դոլարային ավանդների դեպքում տոկոսադրույքը նվազել է թե՛ տարեսկզբի, թե՛ սեպտեմբերի համեմատ։