ՌԴ կառավարությունը Պուտինին կուղարկի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրման առաջարկություն
ՏնտեսությունՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր:
Համապտասխան փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 13-ին և հրապարակվել իրավական տեղեկատվության պորտալում:
Փաստաթղթի նախագիծը հավանության էր արժանացել նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Դեկտեմբերի սկզբին Պուտինը Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ Մաքսային օրեսգիրքը նախատեսվում է հաստատել դեկտեմբրի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում: