Շորտով Դեն Բիլզերյանը՝ ձյունածածկ Ելոուսթոունում
LifestyleԱմերիկահայ հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը մի քանի օր առաջ Սինգապուրում էր։ Սինգապուրյան ավազաթմբերում փոքր-ինչ զվարճանալուց հետո, 36-ամյա սրտակերը վերադարձել է հայրենի ԱՄՆ։ Բայց ճամփորդությունների սիրահար Դենը որոշել է անգործ չնստել ու ընկերների հետ մեկնել Ելոուսթոունի ազգային պարկ։
Ինչպես մեզ մոտ, այնպես էլ Վայոմինգ, Մոնթանա եւ Այդահո նահանգների տարածքին գտնվող՝ աշխարհի առաջին ազգային պարկում երեկ առատ ձյուն է տեղացել։ Բայց դա չի խանգարել, որ Դենը ընկերների հետ լավ ժամանակ անցկացնի, ինչպես նաեւ շորտով դուրս գա ու լուսանկարվի -9 ջերմաստիճանի պայմաններում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դենի երկրպագուհիներից մեկը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել պոկերի ամերիկահայ արքայի համար՝ նկարելով նրան սրտակեր տղամարդու կերպարով: