Արոնյանի հաջորդ մրցակիցը Լագրավն է
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Լոնդոնի միջազգային մրցաշարում 3-րդ տեղում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիդերլանդները ներկայացնող Մաքսիմ Լագրավն է, մյուս զույգերը՝ Կարուանա-Նակամուրա, Կրամնիկ-Ադամս, Թոփալով-Սո, Անանդ-Գիրի:
Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սոն, ով ունի 3,5 միավոր: 3-ական միավոր ունեն Նակամուրան, Արոնյանը, Կրամնիկը և Կարուանան: