«Երկիր Մեդիան» իր Ամանորի նկարահանումները կազմակերպել է Արցախի Տիգրանակերտում (լուսանկարներ)
Lifestyle«Երկրի ամանորը՝ երկրի սահմանագլխին» խորագրի ներքո Արցախի Տիգրանակերտում կայացան Երկիր Մեդիայի՝ Ամանորի տոնական ծրագրի նկարահանումները։ Հայկական ազգագրական ու ժողովրդական երգ ու պարի ներքո արտիստների, մշկույթի գործիչների հետ տոնը կիսում էին Մարտական խաչ շքանշանի ասպետներ, վետերաններ, Ապրիլյան պատերազմը տեսած ժամկետայիններ:


Նկարի կենտրոնում՝ հակառակորդի ուղղաթիռը ֆագոտով կործանած, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Նարեկ Մալխասյանն է:




