Հրանտ Մելքումյանը շարունակում է հետապնդել առաջատարին. ՖԻԴԵ Օփեն
ՍպորտLondon Chess Classic շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցող մեր 3 շախմատիստները` Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանը այս տուրում հաղթանակներ տոնեցին:
Հրանտ Մելքումյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և Էթիեն Բաքրոյի հետ միասին կիսում է 2-3-րդ հորիզոնականները, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Արավինդ Չիտամբարամը. վերջինս 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:
Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 5.5 միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը` 4.5: