Վալենսիան սահմանել է այն գինը, որով Բարսելոնային կվաճառի Կանսելուին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Վալենսիայի» պաշտպան Ժոաու Կանսելուի ծառայություններով, սակայն «չղջիկների» ղեկավարությանը մտադիր չէ ֆուտբոլիստին ձմռանը տրանսֆերի հանել,- տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն` վալենսիացիները մտադիր են երկարաձգել պորտուգալացու հետ պայմանագիրը, իսկ այնուհետև նրա հրաժարագինը հասցնել 30 մլն եվրոյի: Ավելի պակաս գումարով «Վալենսիան» մտադիր չէ բաց թողնել Կանսելուին:
Պորտուգալացու հետ վալենսիացիների պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: