Սոնա Ռուբենյանի ծննդյան լավագույն անակնկալը
LifestyleԴեկտեմբերի 14-ին սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը նշում էր ծննդյան 23-րդ տարեդարձը։ Երիտասարդ, բայց շատ տաղանդավոր Սոնան իսկապես տոնական օր է անցկացրել՝ շնորհիվ Գարիկ Պապոյանի եւ իր հարազատների ու ընկերների։ Բայց անակնկալներից լավագույնը Սոնային մատուցել է մտերիմներից Մարիամը։ Վերջինը, իմանալով Սոնայի՝ Սթինգի ու նրա արվեստի նկատմամբ մեծ սիրո մասին, աշխարհահռչակ երգչի համերգի տոմս է նվիրել 23-ամյա գեղեցկուհուն։ Սոնան հուզմունքից չի կարողացել զսպել արցունքները։
Երգչուհին նշել է, որ Սթինգի համերգը նախատեսված է ապրիլին Լոնդոնում։
Փաստորեն, 2017-ը անմոռանալի պահերով լի կլինի Սոնայի համար։