Մոուրինյո. Իբրահիմովիչին ասացի, որ Անգլիան հանգստանալու տեղ չէ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ Զլատան Իբրահիմովիչի հետ լուրջ զրույց է ունեցել շվեդ հարձակվողի՝ անգլիական ակումբ տեղափոխվելուց առաջ:
«Ես գիտեի Իբրահիմովիչի բնավորության մասին: Նրա տարիքում դա արդեն կայացած ֆուտբոլիստ է, հերոս, անհատականություն՝ կրքով լի: Ես հասկանում էի, թե ինչ կարող է նա ցուցադրել Անգլիայում: Սակայն ես անմիջապես ասացի, որ Անգլիան լավագույն տեղը չէ հանգստանալու համար: Եթե ֆենոմենալ կարիերայուվ հարուստ տղան ցանկանում է արձակուրդ, նա չի գա Անգլիա: Սա աշխարհի ամենաբարդ լիգան է: Ֆուտբոլիստները գալիս են, որպեսզի ցուցադրեն, թե ինչի են ունակ: Ես երջանիկ եմ, որ Իրահիմովիչը միացավ մեզ, քանի որ կարեւոր են ոչ միայն նրա գոլերը, այլեւ մոտիվացիան, առաջատար լինելը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 35-ամյա Իբրահիմովիչը մասնակցել է 15 խաղի եւ խփել 9 գոլ: