Վենգերին չի անհանգստացնում Օզիլի և Սանչեսի հնարավոր տեղափոխությունը
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին չի անհանգստացնում, որ ակումբի չի կարողանում երկարաձգել պայմանագրերը Մեսութ Օզիլի և Ալեքսիս Սանչեսի հետ:
Չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է չինական «Խեբեյ Չայնա Ֆորչունը»:
«Երկու ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետն էլ ավարտվում է 18 ամիս անց: Անհանգստանալու պատճառ չկա:
Եթե մարդիկ ցանկանում են գնալ Չինաստան, նրանք գնում են Չինաստան: Ես «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ այլ խնդիրներ ունեմ», - Վենգերի խոսքն է փոխանցել «Mirror»-ը: