Տոտտին բաց կթողնի Յուվենտուսի հետ հանդիպումը
ՍպորտԻտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին չի կարող մասնակցել Իտալիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպմանը,- տեղեկացնում է Sky Sports-ը:
Այսօր ֆուտբոլիստը մասնակցել է թիմի մարզմանն անհատական ծրագրով՝ մարզասրահում: Բացի այդ, հռոմեական ակումբի կազմում վնասվածք ունի նաև Պարեդեսը:
Հիշեցնենք, որ 40-ամյա Տոտտին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: