Աֆղանստանում 7 խաղաղ բնակիչ ավիահարվածների զոհ է դարձել
ՄիջազգայինԱֆղանստանի իշխանությունները հայտարարում են, որ երկրի արևելքում միջազգային ուժերի ավիահարվածների զոհ է դարձել 7 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պակտիայի նահանգի վարչակազմի ղեկավար Աբդուլ Վալի Սահիի խոսքով՝ զոհվածների թվում են երկու ծերեր ու երկու երեխաներ: Ենթադրվում է, որ տեղի բնակիչները ցախ հավաքելու էին գնացել անտառ, երբ նրանց համար անսպասելիորեն ավիահարվածներ են հասցվել:
Զոհվածների հարազատները դիակները դրել են նահանգապետի նստավայրի մոտ և իշխանություններից պահանջել են հետաքննել կատարվածը:
Երկու շաբաթ առաջ Աֆղանստանի կառավարությունը և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համաձայնագիր են կնքել երկրի տարածքում միջազգային զորակազմի կարգավիճակի վերաբերյալ: