London Chess Classic. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել
ՍպորտLondon Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց Վիշվանաթան Անանդի հետ:
30-րդ քայլում կողմերը համաձայնել են պարտիան ավարտել ոչ-ոքի:
Այսպիսով, 7 տուրից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր: Վերջինս մեկ հաղթանակ է տարել, 5 պարտիա ավարտել ոչ-ոքի և կրել մեկ պարտություն: