Սանչես. Պայմանագրի երկարաձգումը կախված է ոչ թե ինձնից, այլ ակումբից
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի ցանկանում լրատվամիջոցների հետ քննարկել իր նոր պայմանագրի հարցը:
«Ցանկանում եմ կենտրոնանալ առաջիկա հանդիպումների վրա: Իրականում նոր պայմանագրի երկարաձգումը կախված չէ ինձնից, այլ ակումբից:
Երջանիկ եմ ակումբում և գոհ եմ ամեն ինչից: Արդեն ասել եմ գործակալիս, որ չեմ ցանկանում խոսել իմ ապագայի մասին, քանի որ դա շեղում է ինձ ֆուտբոլից»,- չիլիացու խոսքն է մեջբերում Sky Sports-ը: