Մանիկյուրի 2017-ի միտումները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ներկայումս նորաձեւ եւ ոճային մանիկյուրը իգական սեռի ցանկացած ներկայացուցչի կերպարի բաղկացուցիչ մասն է կազմում՝ լինի նա ուսանողուհի, տնային տնտեսուհի, հաջողակ գործարար կին, ուսուցչուհի, թե բժշկուհի։ Համապատասխանաբար ժամանակակից հասարակությունում խնամված ձեռքերը պետք է ոչ միայն գեղեցիկ լինեն, այլ նաեւ համապատասխանեն աշխատանքի բնույթին։
Երկար, սուր եղունգները, կարող է ոմանց դուր են գալիս, սակայն դրանք պրակտիկ չեն։ Շատ կանայք եւ աղջիկներ չեն կարող իրենց թույլ տալ ունենալ նման եղունգներ։ Հավանաբար այդ պատճառով էլ հայտնի նեյլ-դիզայներներն արդեն երրորդ տարին շարունակ քարոզում են բնականությունը՝ թրենդային տարբերակի նեյլ-արտ տարբերակները դարձնելով հարմարավետ, նորաձեւ, օրիգինալ եւ էլեգանտ։
Wnews.am-ի հետ զրույցում «Սերգեյ Զվերեւ» գեղեցկության սրահի մատնահարդար Գայանե Մելքոնյանը, ով ներկայացրեց 2017-ի մատնահարդարման հիմնական միտումները։
«Քանի որ գալիք տարվա համար նեյլ-դիզայնում շարունակելու է թրենդային մնալ մաքսիմալ բնականությունը, ապա եղունգների երկարությունն ու ձեւը պետք է համապատասխանեն դրան։ Թրենդային են կարճ եւ գերկարճ եղունգները. իդեալական չափում եղունգների ծայրերը չպետք է գերազանցեն 2-3 միլիմետրը։ Երկար եղունգների սիրահարների համար բացառություն կարող է լինել մինչեւ 5 միլիմետրը, սակայն սա մաքսիմալ թույլատրելի երկարություն է։ Շատ երկար, արհեստական եղունգներն արդեն վաղուց նորաձեւ չեն։ Սա, իհարկե չի վերաբերվում նրանց, ում եղունգները վնասված են կամ ի ծնե եղունգների ֆորման շատ կարճ է։ Այս դեպքում մենք առաջարկում ենք եղունգների աճեցում, լիցք, որի միջոցով շտկվում է խնդիրը։
Ինչ վերաբերում է 2017-ին սպասվող եղունգների դիզայնի միտումներին, ապա շարունակելու է նորաձեւ մնալ դասական ֆրենչը. այն կարող է լինել ինչպես անգույն եղունգների վրա, այնպես էլ մի քանի գույների համադրությամբ. օրինակ՝ մեղմ վարդագույնը կամ մարմնագույնը սպիտակով։


Երկրաչափական գծերի եւ առարկաների համադրություն.

Եկող տարի շատ նորաձեւ է լինելու Դիսնեյի մուլտհերոսներով մանիկյուրը.


Գրաֆիկան եւ գեղանկարչությունը.

Ծավալուն 3D դիզայնը.

Ի դեպ, նորարարություն, որը սկսում է պոպուլյար դառնալ. հայտնիների դեմքերով մանիկյուր.






