Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը մեկնարկեցին Եվրոպայի արագ շախմատի մրցաշարում
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը ավարտեցին ելույթները արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում:
Արմենպրեսի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարում Մովսիսյանը 11 հնարավորից հավաքեց 8 միավոր և զբաղեցրեց 26-րդ տեղը, իսկ Զավեն Անդրիասյանը` 7,5 միավորով 39-րդ տեղում է:
Դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը: