Շապեկոենսեի փրկված պաշտպանը ցանկանում է վերադառնալ խաղադաշտ
ՍպորտԲրազիլական «Շապեկոենսեի» պաշտպան Ալան Ռուսշելը, ով հրաշքով փրկվել է Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից հետո, դուրս է գրվել հիվանդանոցից:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ խաղադաշտ արդեն կես տարի անց:
«Խոսքեր չունեմ, որպեսզի բացատրեմ զգացողություններս: Զգացողություններս խառնվել են. և՛ ուրախ եմ, և՛ տխուր: Ուրախ եմ, որ կրկին նստած եմ այստեղ, միևնույն ժամանակ տխրելով: Կորցրել եմ ընկերներիս:
Տեղեկացվել եմ, որ ողնաշարի ոսկորները վերականգնում են երեք ամսվա ընթացքում: Մի քանի ամսից ես պատրաստ կլինեմ վերադառնալ խաղադաշտ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Goal.com-ը: