Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը գրավեցին համապատասխանաբար 10-րդ և 11-րդ հորիզոնականները:
ՍպորտԱվարտվեց London Chess Classic շախմատային փառատոնի շրաջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Էթիեն Բաքրոն, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Նույնքան միավոր վաստակած նրա համերկրացի Սեբաստիան Մազյոն գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը եզրափակեց լավագույն եռյակը: Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթողից հետ մնացին 1 միավորով և գրավեցին համապատասխանաբար 10-րդ և 11-րդ հորիզոնականները: Մրցաշարում հանդես եկող պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 75-րդ հորիզոնականը: