Ռոնալդու. Առանց թիմակիցներիս չէի արժանանա անհատական մրցանակների
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Ճապոնիայում ավարտված աշխարհի ակումբային առաջնության լավագույն խաղացող:
«Շատ էինք ցանկանում հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում՝ տարին ավարտելով լավագույն ձեւով: Բոլորն ինձնից միշտ սպասում են ավելին, բայց ես միշտ անում եմ այն ամենը, ինչ կարող եմ:
Այս շաբաթը լի էր հիշարժան պահերով: Սկզբում արժանացա «Ոսկե գնդակի», հիմա էլ հաղթեցինք այստեղ: Տարվա հրաշալի ավարտ է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, քանի որ առանց նրանց չէի ստանա անհատական մրցանակներ: Այս տարին ինձ համար կատարյալ էր: Բոլոր տիտղոսները կարեւոր են ինձ համար, հատկապես, Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
10 տարի ձգտել եմ խաղամակարդակս պահել առավելագույն բարձր աստիճանի վրա: Կշարունակեմ աշխատել եւ վայելել ֆուտբոլը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը:
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» 4:2 հաշվով հաղթել է ճապոնական «Կաշիմա Անտլերսին», Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Արքայական ակումբը նվաճեց 21-րդ միջազգային տիտղոսը եւ այդ ցուցանիշով առաջինն է: