Նապոլիի կիսապաշտպան Դրիս Մերտենսը կրկնել է 42 տարվա ռեկորդը
Սպորտ«Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 17-րդ տուրի` «Տորինոյի» հետ հանդիպման առաջին խաղակեսում: Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը երեք գնդակ էր խփել նաև նախորդ տուրի` «Կալյարիի» հետ խաղում (5:0): Մերտենսն առաջին ֆուտբոլիստն է, ով վերջին 42 տարվա մեջ հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության երկու խաղում անընդմեջ: Նախորդ անգամ 1974 թվականի մայիսին դա հաջողվել էր անել Պիետրո Անաստազիին: