Արամ Ավագյանը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանն նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Հայ մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:
31-րդ առամային Օլիմպիական խաղերում Արամ Ավագյանը առաջին մենամարտն ավարտել էր հաղթանակով, սակայն երկրորդում պարտվել էր: