Իբրահիմովիչ. Եթե ցանկանամ, կխաղամ նաև 50 տարեկանում
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ իրեն զգում է ինչպես 20 տարեկանում:
35-ամյա ֆուտբոլիստը վստահություն է հայտնել, որ եթե ցանկանար, ապա կկարողանար խաղալ նաև 50 տարեկանում:
«Երջանիկ եմ և ինձ լավ եմ զգում: Չնայած նրան, որ 35 տարեկան եմ` մտածում եմ և զգում եմ ինձ, ինչպես 20 տարեկանը: Կարծում եմ, որ եթե ցանկանայի, կխաղայի նաև 50 տարեկանում, սակայն դա դժվար թե տեղի ունենա:
Նման եմ կարմիր գինու` տարիների հետ ավելի լավն եմ դառնում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 9 խաղերում Զլատանը խփել է 10 գնդակ: