Հասմիկ Կարապետյան.«Շանթը ոչ մի վայրկյան չի ուզում հեռանալ դստեր կողքից»
LifestyleBravo.am-ը գրում է.
Հասմիկ Կարապետյանը 5 օր է՝ վայելում է մայրության բերկրանքը: Այսօր երգչուհին փոքրիկի հետ դուրս է գրվել ծննդատնից: Հուզառատ արարողությանը ներկա գտնվելով` BRAVO.am-ը զրուցել է նորաթուխ մայրիկի հետ, իսկ մեր ֆոտոխցիկը հետաքրքիր պահեր է որսացել:
«Մայրությունն ամենավեհ ու սուրբ զգացողությունն է, աստվածային է: Բառերով չեմ կարող արտահայտել այն ամենն, ինչ զգացել եմ: Այն անհամեմատելի է աշխարհում գոյություն ունեցող այլ զգացողության հետ, հատկապես, երբ բալիկը երկար սպասված է: Բոլոր աղջիկներին ու կանանց ի սրտե մաղթում եմ սա: Անչափ շնորհակալ եմ իմ բժշկին, որի շնորհիվ ես եւ Շանթը դարձանք ծնողներ: Այդ օրը, կարծես, Երեւանում ու Հայաստանում տոն էր: Չգիտեի, որ այսքան մարդ սպասում է բալիկիս ծննդին»,-ասել է նա եւ հավելել, որ բավական թեթեւ ու հաճելի հղիություն է ունեցել:
Շարունակությունը` այստեղ:
