Միհրան Հարությունյանը չի բացառել UFC-ում մենամարտելը
ՍպորտՌիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը չի բացառել խառը մենամարտերի (ММА) մասնակցելու հնարավորությունը:
«Իսկապես, ММА-ն ինձ հետաքրքիր է, առավել եւս եթե մենամարտես UFC-ում, ինչու ոչ: Կարծում եմ՝ սկզբնական փուլում մեկը մյուսին չի խանգարի, բայց ամեն ինչ կախված է մենեջմենտից եւ ֆինանսավորումից»,- ասել է Միհրան Հարությունյանը Մոսկվայում haysport-ի կազմակերպած ասուլիսում:
Միջոցառման ժամանակ երկրպագուները հնարավորություն են ունեցել ինքնագրեր ստանալ հռչակավոր մարզիկներից, այդ թվում UFC-ի չեմպիոնական գոտու հավակնորդ Գեղարդ Մուսասիից: