Յուրգեն Կլոպ. Բավականությունն այն բառը չէ, որը կարող է նկարագրել, թե ինչ եմ զգում
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Էվերտոնի» նկատմամբ արտագնա հաղթանակն Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում:
«Բավականությունն այն բառը չէ, որը կարող է նկարագրել, թե ինչ եմ զգում: Սա գիտակից ու արժանի հաղթանակ էր բարդ խաղում: Չեմ կարող հիշել, որ «Էվերտոնը» ստեղծած լինի գոլային պահեր: Մրցակիցը շեշտը դրել էր խենթ ֆուտբոլի վրա: Մեզ հետապնդում էին ամբողջ խաղադաշտում, եւ այսպիսի խաղում բարդ է դիմակայել: Առաջին խաղակեսում մեզ մոտ ոչինչ չէր ստացվում, իսկ ընդմիջումից հետո ավելացրինք եւ կարող էինք գոլ խփել ավելի շուտ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ խաղի միակ գոլը չորրորդ ավելացված րոպեին խփել էր «Լիվերպուլի» սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն: